fbpx
Սպորտ

11:20 16/8/2019

Հայաստանը բարելավել է իր դիրքը ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշում

Հայաստանը ևս մեկ մակարդակով բարելավել է իր դիրքը ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշում:

Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլից հետո հայտնի է ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշը: Հայաստանն այս տարի վաստակել է 2500 միավոր և վերջին հինգ տարիների ցուցանիշներով ունի 7375 միավոր: Այժմ մեր երկիրը գտնվում է 36-րդ հորիզոնականում:

Նշենք, որ այս շաբաթ «Արարատ-Արմենիան» Թբիլիսիում հաղթեց «Սաբուրթալոյին» և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլ, իսկ «Փյունիկն» Անգլիայում պարտվեց «Վուլվերհեմփթոնին»՝ լքելով պայքարը:

Վերեվ