fbpx
Սպորտ

Աշխարհի առաջնություն․ Հայաստանը չկարողացավ դիմադրել Գերմանիային (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ գիշերը կայացավ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի՝ Գերմանիա-Հայաստան սկզբունքային հանդիպումը, որի ընթացքում որոշվում էր խմբի առաջատարի հարցը։

Ցավոք, Հայաստանի հավաքականի համար ամեն ինչ վատ դասավորվեց։

Նախ, շատ արագ՝ 6-րդ ու 15-րդ րոպեներին դուբլ ձևակերպեց Սերժ Գնաբրին։ 35-րդ րոպեին Մարկո Ռոյսը հաշիվը էլ ավելի խոշոր դարձրեց։ Անցավ ևս 9 րոպե ու Տիմո Վերները արդեն առաջին կեսում հաշիվը դարձրեց խոշոր։ Պատկերը բացարձակ չփոխվեց 2-րդ կեսում ու մեր ընտրանին կրկին չէր կարողանում ոչինչ ստեղծել մրցակցի դարպասի մոտ։ Այսպիսով, խաղի վերջնական հաշիվը որոշեցին Յոնաս Հոֆմանի ու Կարիմ Ադեյմիի գոլերը, որոնց արդյունքում Հայաստանը 6-0 հաշվով զիջեց Գերմանիային արտագնա խաղում։

Հատկանշական է, որ հաշիվը կարող էր էլ ավելի խոշոր լինել, բայց որոշ դեպքերում բախտը մեր կողմից էր։ Որոշ վտանգավոր պահեր ստեղծեց նաև մեր ընտրանին, բայց դրանք գոլային չենք կարող անվանել։

Այսպիսով, 5 տուրերից հետ J խումբը գլխավորում է Գերմանիան՝ 12 միավորով, հետո մեր ընտրանին է՝ 10 միավորով:

https://www.youtube.com/watch?v=99-qmZlnoEA

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ