fbpx
Ժամանց

Հայաստանը Condé Nast Traveler-ի՝ 2020-ի զբոսաշրջային ուղղությունների ցանկում է

CNtraveler.com կայքը խորհուրդ է տալիս 2020թ. այցելել Հայաստան: Հեղինակավոր պարբերականը կազմել է հաջորդ տարի այցելելու համար լավագույն 20 վայրերի ցանկը: Դրանում ընդգրկել է նաև Հայաստանն ու բացատել՝ ինչու:

Պարբերականը ներկայացրել է երկրում ժամանակակից ճոխ կառույցների ու ժամանցի վայրերի, դարերի պատմություն ունեցող հուշարձանների ու գեղեցիկ բնության համադրությունը: Նշել է, որ Երևանում՝ վարդագույն քաղաքում, կան ինչպես խորհրդային ժամանակաշրջանի շենքեր, այնպես էլ նոր շքեզ հյուրանոցներ: Այցելության արժանի վայրերից առանձնացրել է Հանրապետության հրապարակը, Կասկադը, Ծիծեռնակաբերդը, որը, պարբերականն ընդգծում է, որ նվիրված է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նշում է նաև, որ երեկոն էլ կարելի է անցկացնել Ամիրյան փողոցի ու Մաշտոցի պողոտայի սրճարաններում:

Պարբերականն ընդգծում է, որ մայրաքաղաքից դուրս էլ կարելի է շատ հետաքրքիր վայրերում լինել ու նշում է, որ հայկական զբոսաշրջությունը հիմնված է հիմնականում եկեղեցիների վրա: Նշվում են Խոր Վիրապը, Նորավանքը, Գեղարդը, Գառնիի հեթանոսական տաճար, որը հեղինակը ներկայացնում է որպես հին հռոմեական ոճի կառույց: Նշում է, որ հայկական ճարտարապետության զարդերից է Էջմիածնի մայր տաճարը, որը կառուցվել է 303թ. և համեմատում է այն Վատիկանի հետ՝ նշելով, որ այն Վատիկանի հայկական համարժեքն է:

Ըստ պարբերականի՝ երկրի բնական գեղեցկությունն ավելի գրավիչ է, քան այն, ինչ այնտեղ մարդիկ են կառուցել: Առանձնացնում է Սևանա լիճը և Դիլիջան ազգային պարկը:

Պարբերականն իր ընթերցողներին նաև տեղեկացնում է, որ 2020թ. դեպի Հայաստան չվերթներ է սկսելու իրականացնել Ryanair-ը: Ըստ հոդվածի՝ չվերթներ են լինելու Միլանից, Հռոմից Երևան, Մեմինգենից Գյումրի ու հակառակ ուղղությամբ, և որ միակողմանի տոմսերի արժեքը սկսվելու է 33 դոլարից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ