Հայաստանի Հանրապետությունը Չինաստանից ձեռք է բերել 400 հազար դեղաչափ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութից։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այն առաջիկայում հասանելի է լինելու պոլիկլինիկաներում ու պատվաստումային շարժական կետերում։
ԱՆ-ից հիշեցնում են, որ Sinopharm-ը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձնանց համար։

