fbpx
Զինված Ուժեր
09:00 25/04/2019

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Հայաստանն արդեն կատարել է ռուսական Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա ընդգծել է, որ առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ:

«Միջոցների մի մասը մենք արդեն ներդրել ենք»,- ասել է Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանը հետագայում էլ շարունակելու է ռուսական սպառազինություն գնել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ