fbpx
Հայաստան

Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսով 180-ից 105-րդն է. Թրանսփերենսի

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է աշխարհի 180 երկրներում կոռուպցիայի ընկալման սանդղակը: Այն հիմնված է 2018 թ.-ի տվյալների վրա։ Սանդղակը օգտագործում է 0-ից մինչև 100 միավորը, որտեղ 100-ը լավագույնն է, իսկ 0-ն ամենակառումպացվածը։

Ներկայացվում է, որ երկրներից մոտ երկու երրորդը գտնվում են 50-ից ցածր մակարդակում՝ 43 միջինով։

Հայաստանը 2018 թ.-ի սանդղակով ստացել է 35 միավոր ու 180 երկրների շարքում զբաղեցրել 105-րդ տեղը։ 2017 թ.-ին Հայաստանը կրկին 35 միավոր էր ստացել ու 180 երկրների շարքում զբաղեցրել 107-րդ տեղը, իսկ 2016 թ.-ին՝ 33 միավորով՝ 113-րդ տեղում էր՝ 176 երկրներից։

Ինդեքսացիան ցույց է տալիս երկրների մեծամասնության ձախողումը՝ վերահսկել կոռուպցիան, որը հանգեցնում է ժողովրդավարության ճգնաժամի։ Ներկայացվում է, որ բացառություններով, տվյալները մատնանշում են, որ թեև որոշ առաջընթացի, շատ երկրներ չեն ձգտում կոռուպցիայի դեմ լուրջ քայլեր կատարել։

Ըստ այս ցուցանիշների, մեր հարևան երկրները՝ Ադրբեջանը 25 միավորով 180 երկրների շարքում զբաղեցնում է 152-րդ տեղը, Իրանը 28-ով՝ 138, Թուրքիան 41 միավորով՝ 78, Վրաստանը 58 միավորով՝ 41-րդ տեղը։

ԱՄՆ-ը 71 միավորով 22-րդ տեղում է, Կանադան 81 միավորով՝ 9-րդ, Ֆրանսիան 72 միավորով՝ 21, Ավստրալիան 77 միավորով՝ 13, Ռուսաստանը 28 միավորով՝ 138-րդը՝ 180 երկրների շարքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ