Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես տեղեկացրել է Տոկիոյի օլիմպիական խաղերում մեր երկրի երկու լողորդների մասնակցության մասին:
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Մեր լողորդներից մեկը՝ Արթուր Բարսեղյանը, հանդես կգա 50 և 100 մետր ազատ լողաոճում։ Իսկ մյուս մասնակիցը՝ Վարսենիկ Մանուչարյանը, միայն 100 մետր ազատ լողաճերում:
Ըստ աղբյուրի՝ Ճապոնիայում անցկացվելիք ամառային 32-րդ օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկների թիվը հավասարվեց 16-ի: