ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է ընկերություններին մասնակցելու ս․թ․ մարտի 17-18 Լոնդոնում անցկացվելիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին (https://www.ai-expo.net/):
Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնեն «Armenia» միասնական տաղավարով։
Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակներում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնելու իրացման ու գործակցության շուկաները:
Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած և ընտրված ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացը (3 գիշեր) և տաղավարում ներկայացվածությունը կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Հայտադիմումը և մասնակից ընկերությունների ընտրության չափորոշիչները ներկայացված են AI-EXPO Application Form-ում։
Հայտադիմումի լրացման վերջնաժամկետն է մարտի 1-ը:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 010.59.01.27 հեռախոսահամարով
կամ գրել հետևյալ էլ․փոստի հասցեին` info@hti.am։
Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: