fbpx
Սպորտ

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկը հաջող է հանդես եկել միջազգային մրցաշարում

Մոսկվայի «Մեծ մրցանակ» անունը կրող գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում գոհացնող մրցելույթներ ունեցավ Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Յուլիա Վոդոպյանովան։ 40 մասնակիցների պայքարում նա գնդակ և գուրզեր առարկաներով մրցաձևերում մտավ եզրափակիչ ` ուժեղագույն ությակ: Վճռական փուլում նա նույնպես վստահ մրցելույթներ ունեցավ և գրավեց հաջորդաբար հինգերորդ և վեցերորդ տեղերը:

Մրցավարական հանձնախմբում աշխատող, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանն ասաց, որ Յուլիան մարտ և ապրիլ ամիսներին կմասնակցի իրար հաջորդող օլիմպիական վարկանիշային չորս մրցաշարերի և Կիևում` մայիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը : Եթե սայթաքումներ չլինեն, ապա նրա ունակությունները լիովին կբավարարեն լուծելու օլիմպիական ուղեգիր ստանալու հարցը:

Մոսկովյան ստուգատեսին զուգահեռ անցկացված «Գազպրոմի» սահմանած մրցանակների խաղարկությունում, 40 մասնակիցների մրցավեճում, մեր Յասմինա Աղագուլյանը գրավեց 16 –րդ տեղը:

Կրտսեր մարզուհիների թիմային մրցումներում Անժելիկա Կարախանյան – Միլանա Գևորգյան երկյակը, քսան երկրների մասնակիցների պայքարում, տեղ գտավ աղյուսակի 14 – րդ հորիզոնականում:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ