Հասարակություն

Հայաստանը ներկայացվել է Սալոնիկի Philoxenia միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի Facebook-ի էջից տեղեկանում ենք.

«Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Հայաստանը` որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն, ներկայացվել է Սալոնիկի Philoxenia միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Հայաստանի տաղավարը հյուրընկալեց բազմաթիվ այցելուների, ինչպես նաև մի շարք երկրների` Կիպրոսի, Լուքսեմբուրգի, Պերուի, Մարոկկոյի, Սլովակիայի, Սերբիայի հյուպատոսարանների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, պատգամավորների:
Ցուցահանդեսի ընթացքում այցելուների համար ելույթ է ունեցել «Մասիս» հայկական պարային խումբը` Արցախի ավանդական տարազներով:

Ցուցահանդեսը ամենակարևոր զբոսաշրջային միջոցառումներից է հարավարևելյան Եվրոպա տարածարջանում, ինչպես նաև առաջատարը Հունաստանում միջազգային զբոսաշրջային գործակալությունների համար:

Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին ապահովել է հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատը ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ` Հունաստանում Հայաստանի դեսպանատան հովանու ներքո»:

https://www.facebook.com/ArmeniaTourismCommittee/posts/753772158380158?__xts__[0]=68.ARBhC38EfgB1NWhZfYSuPsh7HIhuMq8GYSWIxCl5q8B2v3KD6LPz-lvXpTl2zgzRORQvkIu7We6WKUk076lMEcjqhYhGT3476XMMy3JZtijbyxoIdjjp_RoLkJGUMIvR79a9v_SfjKDlhgUL6J1zRXifSVpYvLwdqCghcCYCJpkJs-_6Zwc83Zu_eedN-22CslhOLk8yO4hVcs69u1Q_CU28xFEcT2QJ90wKdH4acyzrW2U4pwwcp-UJyv_5IzF9jL-xvq-zJEQb5pmuYeeuny7DrURVy0vvjqO95EoRGPdrH0uEFNT8_xmnWoXrguLOwJaEVafnvd6YaXAzniBDZfw&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ