fbpx
Քաղաքականություն

Հայաստանը պետք է գնա բարեփոխման իր ճանապարհով․ Վրաստանի արդարադատության նախարար

Մենք այստեղ ենք եկել, որ Հայաստանի հետ փոխանակենք դատաիրավական համակարգի բարեփոխումների ոլորտում մեր փորձը: Այս մասին դեկտեմբերի 9-ին Երևանում ընթացող 3-րդ հայ-վրացական իրավաբանական համաժողովում ասաց Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

Նա նշեց, որ Հայաստանից սովորելու բան ունեն։

«Ես կարծում եմ, որ 2 երկրները կարող են անչափ արդյունավետ երկխոսություն վարել մարդու իրավունքների և դատական բարեփոխումների շուրջ:

Վրաստանը վերջին տարիներին այս երկու բաղադրիչների հարցում զգալի հաջողությունների է հասել: Բայց այստեղ կարևոր է ընդգծել, որ ցանկացած բարեփոխման անցկացման համար պետությունները պետք է ունենան իրենց առաջնահերթությունները, և Հայաստանը պետք է գնա իր ճանապարհով»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ