fbpx
Սպորտ

Հայաստանը՝ թոփ թիմերի շարքում․ մենք գլխավորում ենք J խումբը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ՝ Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում, Հայաստանի ազգային հավաքականը տպավորիչ հաղթանակ տոնեց Ռումինիայի ընտրանու նկատմամբ։ Մեր տղաները հաշվի մեջ հետ էին հիմնական ժամանակի ավարտին մոտ, բայց ընդամենը րոպեների ընթացքում կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև հաղթանակ կորզել։

Հետաքրքրական էր նաև մեր՝ J խմբի մյուս հանդիպումը, որտեղ միմյանց հետ մրցում էին Գերմանիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։ Մեր խմբում միակ հավաքականը, որը կարող էր հասնել Հայաստանին միավորներով, հենց Գերմանիան էր ու այս հանդիպումը հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում էր։

Չնայած նրան, որ գերմանացիների հաղթանակն այստեղ՝ մինչ խաղի սկսվելը, գրեթե, կասկած չէր հարուցում, բայց հյուսիսմակեդոնացիները ուժեղ կամք դրսևորեցին ու կարողացան ապշեցնել բոլորին։

Հանդիպման առաջին կեսի ավելացրած 2-րդ րոպեին Գորան Պանդևը կարողացավ առաջ մղել իր թիմին։ Գերմանացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը 11-մետրանոցով՝ 63-րդ րոպեին։ Բայց 85-րդ րոպեին Էլիֆ Էլմասը կրկին առաջ մղեց Հյուսիսային Մակեդոնիային ու մինչև խաղի ավարտ հաշիվը չփոխվեց։

Այպիսով՝ J խմբում պատկերն այժմ հետևյալն է՝

Հայաստան – 9 միավոր
Հյուսիսային Մակեդոնիա – 6 միավոր
Գերմանիա – 6 միավոր
Ռումինիա – 3 միավոր
Իսլանդիա – 3 միավոր (հաղթեցին Լիխտենշտեյնին)
Լիխտենշտեյն – 0 միավոր

Ինչպես տեսնում եք, Հայաստանը մեր խմբի միանձնյա առաջատարն է ու այդպիսին կմնա առնվազն մինչև սեպտեմբեր, երբ պետք է հանդիպում անցկացնեն մեզ հետապնդողներից՝ հյուսիսմակեդոնացիների ու գերմանացիների հետ։

Նշենք, որ մեկնարկային 3 հանդիպումներում 3 հաղթանակ են գրանցել ընդամենը 4 հավաքականներ, որոնցից մեկը Հայաստանն է։

Իսկ վերջում ներկայացնում են Գերմանիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղի գոլերը։

https://www.youtube.com/watch?v=IFwB0_ET-Y0

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ