fbpx
Սպորտ

Աշխարհի առաջնություն․ Հայաստանը Ռումինիայից վերադառնում է ձեռնունայն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ գիշերը կայացավ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 8-րդ տուրի Ռումինիա-Հայաստան արտագնա հանդիպումը։

Սա խիստ սկզբունքային խաղ էր՝ մրցաշարային աղյուսակի տեղաբաշխման տեսանկյունից։ Եվ մեզ, և ռումինացիներին պետք էր առնվազն չպարտվել։

Սակայն դա անել հաջողվեց միայն տանտերերին։

Հայաստանի ազգային հավաքականն առաջին կեսում շատ վատ տեսք ուներ։ Մեր մրցակիցներն անընդհատ գրոհում էին, իսկ մենք չէինք կարողանում ոչնչով պատասխանել և նույնիսկ հասարակ փոխանցումներն էին սխալ ստացվում։ Արդյունքում՝ խաղի 26-րդ րոպեին հաշիվը բացվեց․ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդրու Միտրիցեն։ Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ կեսում պատկերը լրիվ այլ էր։ Հայաստանի հավաքականը խաղում էր գերհարձակողական կազմով ու ագրեսիվ էր։ Մեզ հաջողվեց 2 շատ վտանգավոր պահ ստեղծել, բայց Լուկաս Զելարայանի փոխանցումներից հետո Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ 2 դրվագներում էլ հաջող կատարել վերջին հարվածը։

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ Ռումինիայի։

Այս խաղից հետո մենք մրցաշարային աղյուսակում նահանջեցինք 4-րդ հորիզոնական։ Մեզ հետ հավասար միավորներ ունի Հյուսիսային Մակեդոնիան, ով պարտվեց Գերմանիային, իսկ 2-րդ տեղ բարձրացավ հենց Ռումինիան՝ 13 միավորով և դժվար թե առաջիկա 2 խաղերում միավոր կորցնի։ Հայաստանի 2-րդ տեղ գրավելու շանսերը կտրուկ նվազել են և միայն հրաշքը կարող է նման արդյունք ապահովել։ Մեզ պետք է առնվազն հաղթել Մակեդոնիային ու Գերմանիային և սպասել, որ Ռումինիան կսայթաքի Լիխտենշտեյնի ու Իսլանդիայի հետ խաղերից որևէ մեկում։

https://www.youtube.com/watch?v=zLf1lrpYSYE

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ