fbpx
Աշխարհ

Հայաստանը զբոսաշրջային վարկանշային աղյուսակում զիջում է Ադրբեջանին և Վրաստանին

Rusarminfo-ն  հաղորդում է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի (Դավոսի ֆորում) փորձագետները կազմել են զբոսաշրջային ոլորտում The Travel and Tourism Competitiveness Index 2019-ի երկրների ցանկը:

Հայաստանը զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը՝ հանգրվանելով Ուկրաինայի և Ղազախստանի միջև: Վրաստանը և Ադրբեջանը զբաղեցրել են 68-րդ և 71-րդ հորիզոնականները, Ռուսաստանը 39-րդ հորիզոնականում է:

Աղյուսակի առաջին հորիզոնականում Իսպանիան է, նրան հաջորդում են Ֆրանսիան և Գերմանիան: Տասնյակում են նաև Ճապոնիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան:

Ոչ մրցակցային երկրներ են ճանաչվել Եմենը, Չադը և Լիբերիան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ