fbpx
Սպորտ

Հայաստանյան պարային զույգը գրավեց 17-րդ տեղը

Ավստրիայի Գրաց քաղաքում շարունակվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթներն ավարտեցին նաև պարային զույգերը։

Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ հայաստանյան երկյակը պարտադիր ծրագրից հետո, 19 –րդ արդյունքով մտել էր եզրափակիչ։ 20 ուժեղագույնների պայքարում մեր գեղասահորդները կամավոր ծրագրում աչքի ընկան վստահ կատարումով և մրցավարների կողմից արժանացան 95,39 միավորի։ Երկու օրվա մրցելույթների հանրագումարով / 156, 64 միավոր / Հայաստանի պատվիրակները գրավեցին 17 –րդ տեղը։

Պարային զույգերի առաջնությանը մասնակցում էր 19 երկրի 27 զույգ:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ