fbpx
Սպորտ
15:10 06/03/2020

Հայազգի 20-ամյա դահուկորդը գոհացնող մրցելույթներ է ունեցել աշխարհի առաջնությունում

Գերմանիայի Օբերվիզենտալ քաղաքում անցկացվեց դահուկավազքի աշխարհի առաջնություն` մինչ 23 տարեկան մարզիկների մասնակցությամբ:

Հայաստանը ներկայարեց աշոցքցի 20 –ամյա Միքայել Միքայելյանը: Նա գոհացնող ելույթ ունեցավ 30 կմ ազատ ոճում: Հայտավորված էին 25 երկրների 63 պատվիրակներ, որոնց թվում զգալի տոկոս էին կազմում մարզաձևում որոշակիորեն հայտնի անուններ: Լարված պայքարին տոն տվեց նաև մեր մարզիկը, որը գրավեց 11 –րդ տեղը:

Ընդհանրապես համանուն մրցաշարում Հայաստանի դահուկորդներից Միքայելի ցույց տված արդյունքը երկրորդն է: Բայց դրանից չեն դժգոհում ոչ Միքայելը, ոչ էլ նրա մարզիչ ծնողները` Արթուր և Ալլա Միքայելյանները: Բանն այն է, որ 2013 թվականին, Իտալիայում անցկացված առաջնությունում, նույն մրցաձևում, 9 –րդն է ճանաչվել ավագ եղբայրը ` Սերգեյը, ով այն ժամանակ 22 տարեկան էր: Հույս կա, որ Միքայելը կգերազանցի եղբորը: Նկատի ունենք այն, որ նա ևս երկու տարի կարող է մասնակցել այդ տարիքայինների մրցավեճին: Ի դեպ, Միքայելը նույն` Օբերվիզենտալի մրցումներում հանդես եկավ նաև 1500մ. արագավազքում: Ճիշտ է, զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 55 –րդ հորիզոնականը, բայց աշխարհի չեմպիոնին զիջեց ընդամենը 14 վայրկյան: Այդ մրցաձևում պայքարն այնքան լարված է, որ յուրաքանչյուր վայրկյանում 5 -7 մարզիկ է հայտնվում մրցուղու նույն հատվածում:

Առաջիկայում նախատեսված են ՀՀ առաջնության երրորդ փուլի / մարտի 15 –ին / և Մուրմանսկ քաղաքում ապրիլին անցկացվելիք «Праздник севера» մրցումները, եթե, իհարկե, կորոնավիրուսի պատճառով դրանք չհետաձգվեն:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ