fbpx
Սպորտ

Հայուհի մարզիկը կմրցի UFC-ի չեմպիոնի հետ

Հայկական արմատներով ամերիկաբնակ Քեթլին Չուկագյանը կմրցի ամենաթեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Վալենտիա Շեվչենկոյի հետ։

Մարզիկների միջև մենամարտը կկայանա փետրվարի 8-ին ամերիկյան Հյուսթոն քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է RusArmInfo-ն։

Չուկագյանն իր հաշվին ունի 13 հաղթանակ և 2 պարտություն, իսկ Շեվչենկոն 18 հաղթանակ և 3 պարտություն։

Ըստ աղբյուրի՝ հայուհի մարզիկը Շեվչենկոյի հետ մենամարտելու ցանկության մասին ասել է այս տարվա նոյեմբերին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ