fbpx
Հասարակություն

Հայազգի պատգամավորը ավտովթարի է ենթարկվել Ռուսաստանում

Խարկովի շրջանային խորհրդի պատգամավոր, ազգությամբ հայ Արամայիս Հովհաննիսյանը դարձել է ՃՏՊ մասնակից: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, պատահարը տեղի է ունեցել Չուգուևի շրջանում, երբ նա ճանապարհին մեքենայից դուրս է եկել՝ անիվը փոխելու:

«54-ամյա վարորդը կայանել է Կիև-Խարկով-Դոլժանսկի մայրուղում՝ մեքենայի անիվը փոխելու համար: Այդ պահին նրան հարվածել է Chevrolet Lacetti-ն»,- տեղեկացրել են լրատվամիջոցին:

Հովհաննիսյանը տեղի ունեցածից հետո ինքնուրույն դիմել է հիվանդանոց, որտեղ ախտորոշել են կոճի կոտրվածք, բուժզննությունից հետո պատգամավորը տուն է գնացել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ