Ռուսաստանցի հինգ ծանրորդ՝ Դավիթ Բեջանյանը, Ռուսլան Ալբեկովը, Օլեգ Չենը, Եգոր Կլիմոնովը և Տիմա Տուրիևան, ժամանակավորապես հեռացվել են մրցումներից հակադոպինգային կանոնները խախտելու համար: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությանը:
Ժամանակավոր հեռացումը հաշվվում է 2019 թվականի օգոստոսի 12-ից: Հեռացման ժամանակաընթացքում յուրաքանչյուր մարզիկի գործով առանձին հետաքննություն է անցկացվելու: Եթե պարզվի, որ մարզիկը հակադոպինգային կանոնները չի խախտել, IWF-ն հանդես կգա առանձին հայտարարությամբ: