Իրավական

Hayeli.am-ը և Armlur.am-ը չեն պատրաստվում բացահայտել տեղեկատվության աղբյուրը

Armlur.am կայքի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը ժամը 18։55-ին ծանուցում է ստացել վկայի կարգավիճակով վաղը Քննչական կոմիտեում հարցաքննվելու համար. ծանուցագիրը ստացել է առձեռն քննիչի կողմից: Այս մասին Քնար Մանուկյանը հայտնել է 168.am-ի հետ զրույցում։

«Վաղն առավոտյան սույն գործի շրջանակներում կմասնակցեմ հարցաքննության, սակայն աղբյուր, բնականաբար, չեմ բացահայտելու»,- ասել է նա։

Hayeli.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանը ևս հաստատել է, որ ծանուցագիր է ստացել և չի պատրաստվում տեղեկատվության աղբյուրը բացահայտել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ