Հասարակություն

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր հայերի թիվը շուրջ 300 է. Աննա Նաղդալյան

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է:


«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է»,- հայտնել է Նաղդալյանը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 154-ը, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում է 120 քաղաքացի: Պայթյունի հետևանքով զոհերի թվում 13 հայ կա։


Հիշեցնենք, որ երեկ Լիբանանի Առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ Բեյրութի պայթյունին հաջորդող 10 օրերի ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հնարավոր է՝ աճի։

Նախարարի խոսքով՝ Covd-19-ի նոր դեպքերի թիվը կաճի, քանի որ վիրավորներն ու բժիշկները շփվում են առանց անհատական պաշտպանության հանդերձանքի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ