fbpx
Սպորտ

Եվրո-2020. Հայերը ցավալի պարտություն կրեցին իտալացիներից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քիչ առաջ ավարտվեց Եվրո-2020-ի որակավորման փուլի 5-րդ տուրի շրջանակներում անցկացվող Հայաստան – Իտալիա հանդիպումը։ Մրցավեճը կայացավ Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Առաջին խաղակեսի 11-րդ րոպեին մեր թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն իր գոլով ուրախացրեց երկրպագուներին։ Բայց ուրախությունը երկար չտևեց․ հանդիպման 28-րդ րոպեին Անդրեա Բելոտին հավասարեցրեց հաշիվը։ Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում երկրորդ դեղինը ստացավ Կարապետյանն ու ծանր վիճակում թողեց մեր ֆուտբոլիստներին։

2-րդ կեսում հաջողությունն ուղեկցեց իտալացիներին։ Նախ 77-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին առաջ մղեց Իտալիային, իսկ 80-րդ րոպեին բախտը երես թեքեց մեր դարպասապահ Արամ Հայրապետյանից, ու Բելոտիի հարվածից հետո գնդակը դիպչելով դարպասաձողին անդրադարձավ Հայրապետյանի մեջքին ու հայտնվեց դարպասում։ Հանդիպման ընթացքում այլևս գոլեր չգրանցվեցին ու Հայաստանը ցավալի պարտություն կրեց Իտալիայից։

Այսպիսով՝ Հայաստանը 5 տուրերից հետո վաստակել է 6 միավոր և այս պահին զբաղեցնում է J խմբի 3-րդ հորիզոնականը։ Իտալիան հաղթել է բոլոր խաղերում ու 15 միավորով միաձնյա գլխավորում է խումբը։ 2-րդ տեղում Ֆինլանդիան է` 10 միավորով, բայց ֆինները դեռ չեն անցկացրել իրենց 5-րդ հանդիպումը։

https://www.youtube.com/watch?v=kOfO6RvpeFQ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ