Հայկ Բաբայանը նշանակվեց Ոստիկանության գվարդիայի հրամանատար

Հրապարակող՝

police

Ամենադիտվածներ

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով գեներալ-մայոր Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ նոյեմբերի 1-ից գործարկվում է Ոստիկանության գվարդիան, որը հանդիսանում է ոստիկանության չորս հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։

Ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով Հայկ Բաբայանը ազատվել էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։

Ամենաթարմ