fbpx
Իրավական

Կան բացահայտված հանգամանքներ․ Հայկ Գրիգորյանը՝ գաղտնալսման գործի մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ գործին:

Նրա խոսքով՝ միշտ բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն՝ անկախ նրանից, թե որևէ մեկը պաշտոնավարում է, թե ոչ:

Լրագրողները Հայկ Գրիգորյանին հիշեցրին, որ նախկինում նա ասել է, որ պատվիրատուն հայտնի է։

«Ես նման բան չեմ ասել, ես ասել եմ՝ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է այդ խոսակցությունը, դրանք տարբեր բաներ են: Նախաքննությունն իր բնականոն հունով ընթանում է: Այո, կան մի շարք բացահայտված հանգամանքներ, բայց նախաքննության շահերից ելնելով՝ նպատակահարմար չեմ համարում այդ մասին խոսել»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե բոլորին հայտնի է, թե ովքեր են պատվիրել, մնում է ապացուցել, Հայկ Գրիգորյանն ասաց, որ իրենք իրենց գործունեության ընթացքում երբեք այդպիսի հայտարարություն չեն արել:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

8 րոպեանոց զրույցի ընթացքում Վանեցյանը և Խաչատրյանը քննարկել էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ