fbpx
Իրավական
23:00 25/09/2019

Հայկ Հարությունյանը առողջական խնդիրներ է ունեցել

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ Բջնիի իր առանձնատանը եղել է մի հոգի, նա վարույթ իրականացնող մարմնին խնդրել է չբացահայտել իր ինքնությունը հանրությանը: Ոստիկանապետն ինքնասպանություն գործելուց առաջ իր հետ գտնվող անձի հետ ունեցել է անձնական զրույց:

Aravot.am-ի տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն ուներ առողջական խնդիրներ, ինչը նա շատ ծանր էր տանում, ինչի պատճառով արդեն վաղուց սկսել էր ալկոհոլ օգտագործել:

Նախկին ոստիկանապետը կարո՞ղ էր ինքնասպանություն գործել հիվանդության պատճառով. նրա գործընկեր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ասաց՝ ճանաչելով նրան, կարող է վստահեցնել՝ չէր կարող. «Ինքը պինդ մարդ էր, կամային լուրջ հատկանիշներ, ուժեղ բնավորության գծեր ուներ, չեմ կարծում, որ առողջության հետ կապված խնդիրները նրան տանեին այդ քայլին:

3 ամիս առաջ ենք հանդիպել, մի տասը րոպե զրուցեցինք, որոշեցինք հանդիպել , բայց չստացվեց: Չեմ տեսել նրան, առողջության մասին էլ տեղեկություն չունեմ: Գիտեմ՝ պինդ, ամուր, սպորտսմեն տղա էր: Հեռուստատեսությամբ լսեցի, որ իբր քաղցկեղ է ունեցել, ես տեղյակ չեմ»:

Աղբյուրը՝ Aravot.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ