fbpx
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը պահպանել է իր տեղը շախմատի Հայաստանի հավաքականի կազմում

Ավարտվել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5-րդ անդամին որոշելու համար կազմակերպված մրցախաղը:

Մրցախաղում միմյանց դեմ մրցել են Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Մրցախաղն անցել է Հայկ Մարտիրոսյանի առավելությամբ:

Հայաստանի 2018 թվականի չեմպիոնը և 2019 թվականի փոխչեմպիոնը հաղթանակ է տոնել 2-րդ պարտիայում, իսկ մյուս պարտիաներն ավարտվել են հաշտությամբ:

Նշենք նաև, որ Մարտիրոսյանը առավելություն և հաղթանակի հասնելու հնարավորություն ուներ նաև 1-ին և 3-րդ պարտիաներում:
Այսպիսով ամբողջությամբ ձևավորվել է Հայաստանի տղամարդկանց հավաքականը: 2019 թվականին թիմի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ