Chess.com կայքի կազմակերպած կայծակնային շախմատի միջազգային առցանց մրցաշարին մասնակցել են 888 մարզիկներ։ 9 հնարավորից 8,5 միավոր է վաստակել և առաջին տեղն է գրավել հայաստանցի 19 –ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։
Զավեն Անդրիասյանը ութ միավորով է բաժանել է 2-8 –րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել է երրորդը։
Սամվել Տեր –Սահակյանը 7 միավորով գրավել է 20 -րդ տեղը։
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։