fbpx
Երևան

Հայկ Մարությանի հետ գժտություն չի եղել․ Վիկտոր Մնացականյան

Հայկ Մարությանի հետ ընդհանրապես գժտություն չի եղել, Հայկ Մարությանն իմ ընկերն է: Այս մասին ասաց Կենտրոն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

«Հայկ Մարությանի հետ ընդհանրապես գժտություն չի եղել, Հայկ Մարությանն իմ ընկերն է, իմ ղեկավարն է եղել, ամեն ինչ նորմալ է, ուղղակի ես գրել եմ պատճառները, մնացած հարցերով կարող եք դիմել քաղաքապետարանի համապատասխան վարչություն: Ընդհանրապես նման բան չկա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչով է նախկին թաղապետն այժմ զբաղվելու, նա ասաց, որ պաշտոն չի զբաղեցնելու, պարզապես ցանկանում է գիտականորեն ուսումնասիրել ուրբանիստիկան, քաղաքաշինական նորմերը:

«Գիտեք` ես հայկական գորգի ուսումնասիրությամբ էի զբաղվում և այլ ըտենց ազգագրական թեմաներով, բայց ուզում եմ, որ ուրբանիստիկան դառնա մեր Հայաստանի համար շատ կարևոր դիսցիպլինա, մենք համապատասխանենք միջազգային ստանդարտներին»,-ասաց նա:

Թե ինչպես կարող է Երևանին օգուտ տալ, Մնացականյան ասաց, որ ինքը երբեք պաշտոնից կախված կամ կառչած չի եղել:

«Շնորհակալություն եմ հայտնում ամբողջ թիմին, Հայկ Մարությանին ընձեռած հնարավորության համար, ինչ հնարավոր է եղել, արել ենք»,-ասաց նա:

Աղբյուրը՝ News.am

ԱԶԱՏ ԼՐԱՀՈՍ

Վերեվ