fbpx
Հասարակություն

Հայկ Մարությանն այցելել է Մեծ Եղեռնը վերապրած երկու քաղաքացիների

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

««Ծիծեռնակաբերդից հետո քաղաքապետ Մարությանը այցելեց Մեծ Եղեռնը վերապրած երկու երևանցիներին։ Նկարում 108-ամյա Անդրանիկ Մաթևոսյանն է, որը Ղարսից գաղթել է 3 տարեկանում։

Անդրանիկ պապը 77 թոռ ու ծոռ ունի՝ տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների տեր մարդիկ, երեխաներ, որոնք տարբեր երազանքներ ունեն։ Պատկերացրեք, թե ցեղասպանությունը վերապրած մեկ մարդն ի՜նչ սերունդ է տվել, և ի՜նչ սերունդ կարող էին թողել Եղեռնի նահատակները»,- ասաց քաղաքապետը»։

https://www.facebook.com/photo.php?fbid=10215633395813691&set=a.1737506403213&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ