fbpx
Երևան

Հայկ Մարությանը՝ Չեխիայի քաղաքացիություն ունենալու մասին

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադարձել է հարցին, թե ինչ քաղաքացիաիրավական հարաբերություններ ունի Չեխիայի Հանրապետության հետ՝ քաղաքացիությո՞ւն, կացության թույլտվությո՞ւն։

Հարցին՝ արդյոք այդ տեղեկությունը գաղտնիք է, նա արձագանքեց․

«Իրականում գաղտնիք էր, բայց քանի քաղաքապետ եմ, էլ գաղտնիք չէ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Չեխիայի հանրապետության քաղաքացի չեմ։ Չեմ եղել»։

Իսկ հարցին՝ կացության թույլտվություն ունի՞, նա չպատասխանեց․ «Մնացածը, կարծում եմ, իմ անձնական հարցն է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ