fbpx
Երևան

Աղբն իր ոտքով չի գալիս, մարդիկ են նետում․ Հայկ Մարությանը՝ գետերի աղտոտվածության մասին

Գետերում այնքան աղբ կա, որ պետք է դրա մասին մտածել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ներսիսյանը:

«Եթե հանձնախումբ ստեղծվի, ես կարող եմ տանել, ցույց տալ, թե գետերում ինչ է կատարվում: Երևի պետք է կոլեկտորներ դրվի գետերի վրա: Բյուջեում 38 մլն դրամ փող եք հատկացնում մաքրման համար, բայց սայլը տեղից չի շարժվում: Նախկինում այդ գետերում ձկներ կար, հիմա ոչինչ էլ չկա: Ես առաջարկում եմ հանձնախումբ ստեղծել: Երևանում գետերի մոտ ապրող բնակիչների տուն հյուր չի գնում գարշահոտության պատճառով»,-ասաց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնեց նրա հետ՝ հավելելով. «Ես համաձայն եմ, մենք սկսելու ենք պրոցես, որ խոշոր չափի աղբը, որի մեջ մտնում է նաև այն ամենը, ինչ նշեցիք: Հաջորդ տարի արդեն արդյունքներ կունենանք: Դրա հետ կապված նաև ունեցել ենք խորհրդակցություն կառավարությունում՝ վարչապետի գլխավորությամբ:

Հենց շրջակայքում ապրող մարդիկ էլ հենց շատ հաճախ ստեղծում են այդ խնդիրները, որից հետո բողոքում են: Անգամ մի անգամ տեսել եմ, որ իմ աչքի առաջ աղբը գցում են գետը: Ես դիտողություն եմ արել, ասում է՝ դե էսպիսի վիճակ է, ես էլ գցում եմ: Աղբն իր ոտքով չի գալիս, մարդիկ են նետում: Մենք այդ հզորությունները չունենք, որ մարդիկ թափեն, մենք հավաքենք: Մենք կարող ենք մեկ անգամ հավաքել, զրոյացնել, բայց անընդհատ դա չենք կարող շարունակել, քաղաքացիները մեզ այս հարցում պետք է օգնեն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ