fbpx
Քաղաքականություն
12:20 18/10/2019

Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին: Առանձնակի կարևորելով պրոֆեսորի ավանդը Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի բարեփոխումների և համաշխարհային ճանաչումը նորարարական գաղափարների մշակման հարցում՝ քաղաքապետ Մարությանը հույս է հայտնել, որ Արա Դարզին իր ներդրումը կունենա նաև Երևանի առողջապահական համակարգի զարգացման գործում:

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Երևանի քաղաքապետարանում և մենք ակնկալում ենք այս շփումների ու համագործակցության ապահովման շարունակականությունը: Ձեր գիտելիքների փոխանցումը, վստահ եմ, կարևոր դերակատարում կունենա ի նպաստ Երևանի առողջապահական համակարգի զարգացման»,- նշել է քաղաքապետը:

Լորդ Արա Դարզին իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները ներդնել՝ Երևանի առողջապահությանն օգտակար լինելու հարցում:

Արա Դարզին նաև Քաթարում Համաշխարհային առողջապահական նորարարության գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է, Կայսերական քոլեջի և Royal Marsden հիվանդանոցների խորհրդատու վիրաբույժը: Մինչ օրս նա ավելի քան 1000 հետազոտությունների հեղինակ է, մասնավորապես՝ վիրաբուժության, լապարոսկոպիայի և նոր տեխնոլոգիաներ կիրառելու բնագավառում:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ