Երևան

Հայկ Մարությանը օրակարգից հանեց ավագանու աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը

Մայիսի 8-ին Երևանու ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն, խոսելով ավագանու աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման մասին, ասաց.

«Բուռն քննարկումներ են եղել մեր ֆրակցիայում, եղել են տարբեր կարծիքներ, մեր ֆրակցիայում կա միաձայն կարծիք, որ պետք է բարձրացնել աշխատավարձերը, մեր քաղաքական թիմը ևս կարծում է, որ պետական ապարատում աշխաավարձերը պիտի բարձրանան ու մրցունակ լինեն սեփական սեկտորի հետ:

Բայց խմորումները բավականի մեծ էին, և ես ազնվորեն ասում եմ ՝ եթե անգամ մենք քվեարկենք և այս նախագիծն անցնի, թեև վստահ եմ, որ չի անցնի մեծ կոնսենսուսով, ես կուզեի, որ գոնե մեր ֆրակցիայում մեծ կոնսենսուսով անցներ այս նախագիծը: Ես գիտակցում եմ, որ այս պահին այդ լայն կոնսենսուսը չկա: Բնակչության մեջ չկա նաև մեծ իրազեկվածություն: Սա այն փաստաթուղթն է, որ պետք է լինի բոլորի սրտով: Բոլորը պետք է համոզված լինեն, որ սա ճիշտ փաստաթուղթ է: Այս ամենը հաշվի առնելով՝ այս հարցը հանում եմ օրակարգից: Մենք այս հարցին կանդրադառնանաք, երբ լայնորեն կիրազեկենք մեր բնակչությանը»:

Մինչ սա, խոսելով կոնկրետ իր աշխատավարձի մասին, Մարությանն ասել է, որ ինքը բավականին ապահովված է և կարիք չունի բարձր աշխատավարձի: Ի սկզբանե որոշված է եղել, որ բոլորինը կբարձրանա, իրենը՝ ոչ: Սակայն իրավաբաններն ասել են, որ առանց իր աշխատավարձը բարձրացնելու չի կարող բարձրանալ մյուսներինը: Ըստ այդմ, քաղաքապետը հայտարարեց, որ իր աշխատավարձը կազմում է 400 հազար դրամ, ավելացնելուց հետո այն կդառնա 800 հազար, և լրացուցիչ 400 հազարն ամսական կուղղվի բարեգործական նպատակների:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ