fbpx
Հասարակություն

Հայկ Մարությանն ընդունել է Ռաֆիկ Մանսուրին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ռաֆիկ Մանսուրին:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաև երկու երկրների քաղաքների միջև ակտիվ համագործակցության մեջ: Քաղաքապետը նշել է Երևանի առաջնահերթությունները՝ տրանսպորտ, աղբահանություն, բնապահպանություն և հույս հայտնել, որ ամերիկյան քաղաքների հետ այս ոլորտներում փորձի փոխանակման առիթներ կլինեն:

 Պարոն Ռաֆիկ Մանսուրն իր հերթին շնորհավորել է քաղաքապետին և նրա թիմին՝ ընտրությունների ընթացքում տարած տպավորիչ հաղթանակի և քաղաքի կառավարումն ստանձնելու կապակցությամբ: Դիվանագետը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ բարեկամությունը շատ երկար պատմություն ունի և գոհունակությամբ նշել է, որ այժմ էլ երկու երկրների միջև բաց երկխոսություն է ընթանում:

Զրուցակիցները համաձայնել են շարունակել փոխշփումները համայնքի և դեսպանության միջև:

Հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ