fbpx
Խորհրդարան

Հայկ Սարգսյանը՝ միասեռականների կողմից երեխա որդեգրելու նախագծի մասին

Նման խնդիրների մասին ինչքան քիչ խոսեն, այնքան լավ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծին, որով պետք է արգելվեր նույնասեռականներին երեխա որդեգրել:

«Ինչպես մեր գործընկերները ներկայացրին, ամեն անգամ նման հարցեր շոշափելով, բարձրացնելով՝ այն ավելի մեծ նշանակություն ու կարոորություն է ստանում, ինչին ինքս դեմ եմ»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Պատգամավորի խոսքով՝ Գևորգ Պետրոսյանը ԱԺ բերել է մի նախագիծ, որով ցանկանում է արգելել միասեռականների կողմից երեխա որդեգրելը, սակայն Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ միասեռականները երեխա որդեգրեն:

«Այսինքն՝ նա նախագիծ է բերել ԱԺ գոյություն չունեցող խնդրի մասին և անընդհատ շահարկում է»,-ընդգծեց հայկ Սարգսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ