Մարզեր

Հայկ Ղուլումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ

Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ։

Հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,-ասված է որոշման նախագծում:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել Հայկ Չոբանյանի՝ ԲՏԱ նախարար նշանակվելուց հետո։

Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ