Զինված Ուժեր
22:30 02/06/2020

Հայկական բանակի 75 զինծառայողներ Մսկվայում կմասնակցեն զորահանդեսի

«Ազատությանն» Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայկական բանակի 75 զինծառայողներ կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի 75-ամյա հաղթանակին նվիրված զորահանդեսին։

Շարասյունը, ըստ Ստեփանյանի, կծածանի պատերազմի եռակի շքանշանակիր Թամանյանական դիվիզիայի դրոշն ու Հայաստանի եռագույնը։

Շքերթին մասնակցելու հրավեր է ստացել նաև պաշտպանության նախարարը, վերջինիս մասնակցության մասին առայժմ չի հաղորդվում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ