fbpx
Սպորտ

Հայկական եզրափակիչ ըմբշամարտի միզազգային մրցաշարում․ Շահինյանն ընդդեմ Մանուկյանի

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։

Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակչում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանին։Ծավալվեց լարված պայքար։

Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մանուկյանի։

Շահինյանը դուրս հրեց Մանուկյանին մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն տվեց Մանուկյանին՝ պայքարից խուսափելու համար։ Մանուկյանն ընկավ և այլևս չկարողացավ շարունակել պայքարը։

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Արթուր Շահինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ