fbpx
Տնտեսություն

Հայկական գորգերի արտադրությունը 1,7 անգամ աճել է

Հայաստանում 2019 հունվար-հուլիսին աճել է գորգերի և գորգեղենի արտադրությունը: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Ըստ այդ տվյալների՝ նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 22.8 տոննա գորգեր և գորգեղեն, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,7 անգամ:

Նախորդ տարվա հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 13.8 տոննա գորգ:

Նշենք, որ 2018 թվականին հանրապետությունում արտադրվել է 26.3 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2017 թվականի համեմատ աճելով 32.8%-ով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ