fbpx
Զինված Ուժեր

Հայկական հումանիտար խումբը հետ չի կանչվելու Սիրիայից

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը շարունակվում է բնականոն հունով: Այս մասին հայտնել է  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։

Հայկական մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրը բավական հեռու է Սիրիայի այն հատվածից, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում:

«Մեր բժիշկներն ու ականազերծողները Հալեպում շարունակում են իրենց ամենօրյա առաքելությունը, մարդասիրական խմբին այլ հանձնարարություն չի տրվել: Հայկական հումանիտար խումբը հետ չի կանչվելու։ Այս պահի դրությամբ որոշումն այսպիսին է»,-հայտնեց Էլբակյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիայ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ըստ տեղեկությունների՝ հրթիռակոծվում են նաև մի շարք հայաշատ բնակավայրեր․ նախատեսվում է նրանց տարհանումը։

Նշենք, որ այս ամենի մեջ ԱՄՆ-ն լվացել է ձեռքերը։ Թրամփի խոսքով՝ իրենք չեն օգնում քրդերին, քանի որ վերջիններս էլ չեն օգնել իրենց Երկրորդ աշխարահամարտին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ