Հայկական կողմը կրակ չի բացել Շուշիի ուղղությամբ․ ՊԲ-ի հերքումը

Հրապարակող՝

HH pn

Ամենադիտվածներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական կողմը կրակ է բացել Շուշիում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Սրան անդրադարձել է նաև Արցախի պաշտպանության բանակը, նշելով, որ ադրբեջանական հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել թշնամական երկրի ԶՈւ-ի դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Նշվում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, շարունակում են հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և չեն դիմում իրավիճակն ապակայունացնող գործողությունների:

Ամենաթարմ