Խորհրդարան
12:50 19/12/2019

Հայկական կողմը իրավունք չունի թույլ տալ պաշտոնական կարգավիճակի տրամադրում այդ «ադրբեջանական համայնքին»․ Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող բանակցություններում տեղի է ունենում որոշ տեղաշարժ, որն, ըստ իշխանության կցկտուր հայտարարությունների, առաջացնում է ավելի շատ հարցեր, քան պատասխանում է այն մտահոգություններին, որոնք հուզում են հայ հասարակությանը։

Ես բնավ նպատակ չունեմ գնահատականներ տալ բանակցություներին, քանզի չեմ մասնակցում բուն գոծընթացին, սակայն կրկին պարտք եմ համարում հնչեցնել մի վտանգավոր տենդենցի մասին, որն, ըստ էության, այսօր կարող է (!) դոմինանտ դառնալ այս բանակցային փուլում։

Խոսքը մասնավորապես այն մոտեցման մասին է, ըստ որի հայկական կողմը չի ընդդիմանա, եթե հանկարծ բանակցային պրոցեսին ադրբեջանցիների պատվիրակության կազմում լինեն այսպես կոչված «Արցախի ադրբեջանական համայնքի” ներկայացուցիչները։

Ընգծեմ միանգամից, որ հայկական կողմը ոչ մի դեպքում իրավունք չունի թույլ տալ պաշտոնական կարգավիճակի տրամադրումն այդ «ադրբեջանական համայնքին», կրկնեմ ոչ մի դեպքում, քանզի մենք մեր ձեռքով զարկ կտանք Արցախի Հանրապետության իշխանության ապալեգիտիմիզացիայի պրոցեսին։
Սա շատ պարզ և հասկանալի իրավիճակի կբերի, երբ անհայրենիք քոչվոր «ղարաբաղի ադրբեջանական համայնքը» փաստացի կհավասարվի Արցախի իշխանությունների կարգավիճակին։

Յուրաքանչյուր մարդ, ով կարող է հաշվարկել գոնե երկու-երեք քայլ առաջ, ուղղակի պարտավոր է հասկանալ, թե ինչ ահռելի վտագ կգեներացվի դեպի հայկական կողմ այդ դեպքում։ Մի խոսքով, խելք պետք է հավաքել ու ոչ մի դեպքում «չուտել» սուտ խաղաղասիրական «կուտը», դա անխուսափելիորեն կհանգեցնի շատ ծանր հետևանքների»։

Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող բանակցություններում տեղի է ունենում որոշ տեղաշարժ, որն, ըստ իշխանության կցկտուր…

Geplaatst door Arman Abovyan op Woensdag 18 december 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ