Հասարակություն
10:06 06/04/2020

Հայկական լսարանին ուրախացնող խեղկատակը հեռախոսով հրահանգներ է ստանում․ Նաիրի Հոխիկյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)

Միջէթնիկ հակամարտությունների փարձագետ Նաիրի Հոխիկյանը այս օրերին համացանացում տարածում գտած Joni Brjoni-ի մասին  Facebook-ի էջում գրառում է կատարել․

«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը պատահաբար նկատել է, որ ապրիլի 2-ից ֆեյսբուքի հայկական լսարանին ուրախացնող խեղկատակը հեռախոսով հրահանգներ և ուղղորդումներ է ստանում։

Մոտավորապես հասկանալի է, թե ինչ շրջանակի մարդիկ և ինչի համար են օգտագործում այդ խեղկատակին, բայց գոնե դա չանեին ապրիլի 2-ին՝ մեր ժողովրդի համար ցավալի օրը, և անելու դեպքում գոնե մի քիչ ինտելեկտուալ խեղկատակություններ անեին։ Բարձրացված աղմուկին հետևելով՝ որոշեցի մի 2 րոպե դիտել, թե ով է այդ խեղկատակը, ինչեր է անում։ Անգրագետ, հակահիգիենիկ և հումորից հեռու։

Ինձ մոտ հարց է առաջանում՝ հայ հանրության գիտակցական կարողությունների և հումորի զգացության մասին այդպիսի վատ կարծիք ունե՞ն այդ հիմարության կազմակերպիչները։ Հասկանում եմ, որ խուճապի և ինչ-որ տեղ փսիխոզի հետևանքները վերացնելու համար ուզում են հանրությանը փոքրինչ ցրել, բայց այդպե՞ս։ Հայ հանրության համար դա վիրավորական է, դա խոսում է հենց կազմակերպիչների մտավոր տկարության մասին»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ