fbpx
Մշակույթ

«Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» փառատոնի մեկնարկր Վաշինգտոնում տրված է

Փետրվարի 29-ին Ամերիկայի մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է «Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» փառատոնը։ Միջոցառումը իրականացվում է Վաշինգտոնի Ֆրիըր (Freer Gallery) պատկերասրահում,մեկնարկը տրվել է «Երախտիքի խոսք Փարաջանովին» միջոցառմամբ։ Փառատոնն իր մեջ ներառում է ֆիլմերի ցուցադրություն և համերգային ծրագրեր։

Մարտի 4-ին կկայանա «Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» փառատոնի» գլխավոր միջոցառումը, որին Հայաստանից ներկա  լինելու մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև հասարակական և մշակութային դեմքեր։ Միջոցառման ժամանակ ելույթ կունենա դուդուկահար  Ջիվան Գասպարյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, PostClassical Ensemble-ը Անխել Հիլ-Օրդոնեսի ղեկավարությամբ կկատարի հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի՝ հատուկ այս համերգի համար գրված ստեղծագործությունը, իսկ երաժշտական մասին կլրացնի սիրիահայ նկարիչ՝ Գևորգ Մուրադը, իր մուլտիմեդիա նկարազարդումներով։ Հիշեցնենք, որ այս գլխավոր միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնի Ազգային տաճարում և կմեկնարկի՝ ժամը 19։30-ին։

Փառատոնն իրականացվում է PostClassical Ensemble-ի և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից, ինչպես նաև Ամերիաբանկի հովանավորչությամբ։

Փառատոնի ավարտին(մարտի 14) Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում տեղի կունենա անվանի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին նվիրված ֆիլմի ցուցադրություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ