ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԶՈՒ-ում միջադեպի մասին մանրամասներ է հայտնել։
«Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ փետրվարի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ։

