fbpx
Իրավական

Հայկավանում կատարված դանակահարությունը բացահայտվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունվարի 10-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները դանակահարության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված տարաբնույթ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ դեպքը կատարվել է Արմավիրի մարզի Հայկավան գյուղում։ Շուտով հայտնի դարձան նաև մանրամասները։ Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում Արմավիր գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ դանակով մի քանի անգամ խփել էր Մեծամամոր քաղաքի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին՝ խոստովանելով կատարածը։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Կատարվում է հետաքննություն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ