fbpx
Խորհրդարան

Հայկուհի Հարությունյանը ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Այսօր տեղի ունեցավ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ընտրեցին հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահի պաշտոնում կային երկու թեկնածություններ՝ Հայկուհի Հարությունյանինը և Էդգար Շաթինյանինը:

Թեկնածուները չէին կարող մասնակցել իրենց վերաբերյալ քվեարկությանը, ուստի ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ Հայկուհի Հարությունյան – 3 կողմ, 1 դեմ, Էդգար Շաթինյան – 4 դեմ։

Այսպիսով հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը, որին որին որպես ԿԿՀ անդամ ներկայացրել էր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ