fbpx
Սպորտ

Հայտնի է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզչի անունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։


Նշվում է, որ 99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայումս Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:


Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ