Հասարակություն
12:30 24/04/2019

Հայոց ցեղասպնության 104-րդ տարելիցին նվիրված երթ՝ Երուսաղեմում

Ապրիլի 23-ին Երուսաղեմում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ: Այս մասին տեղեկանում ենք «Հայ Երուսաղէմն Այսօր» ֆեյսբուքյան էջից:

Երթը սկսվեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանից և շարժվեց դեպի նոր Երուսաղեմում գտնվող Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որտեղ տեղի ունեցավ «Բարեխօսութեան Կարգ» աղոթքը, որից հետո երթը շարունակվեց դեպի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան, որի դիմաց տեղի ունեցավ մոմավառություն:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ