fbpx
Աշխարհ
20:00 05/12/2019

Հայոց ցեղասպանության բանաձևին վետո դրած սենատորը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Թուրքիայի դեմ

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, որը նոյեմբերի 13-ին վետո էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում: Այս մասին հայտնել է անձամբ Գրեմը՝ տեղեկացնելով, որ այդ փաթեթը լինելու է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված պատժամիջոցների փաթեթի նորացված տարբերակը։

Սենատորը հայտնել է, որ պատրաստվում են պատժամիջոցների օրինագիծը Սենատի օրակարգ բերել հաջորդ շաբաթ:

Նշվում է, որ Գրեմի և դեմոկրատ սենատոր Վան Հոլլենի պատրաստած օրինագծի մեջ պատժամիջոցներ են նախատեսվում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի ու թուրք-ամերիկյան ռազմական համագործակցության ոլորտներում: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Լրագրողների հետ հանդիպմանը «Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելն ինչու՞ է այդքան երկար տևում» հարցին ի պատասխան՝ Գրեմն ասել է, որ ինքը ցանկանում էր Թուրքիային ժամանակ տալ Սպիտակ տան հետ S-400 համակարգերի հարցը լուծելու համար:

«Բայց այնպես է երևում, որ այդ գործընթացն առաջ գնալու փոխարեն հետ է գնում»,- պարզաբանել է Գրեմը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին 2 առանձին բանաձև էր ընդունել, որոնցից դրանցից առաջինով ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդով պատժամիջոցներ նախատեսել Թուրքիայի նկատմամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ